Մենուա Հարությունյան. Կանացի սանրվածքով այս երիտասարդը առաջին անգամ հանրությանը հայտնի դարձավ հեռուստաեթերից: Մանկավարժական ինստիտուտն ավարտած, բայց քաղաքական վերլուծաբանի ու քաղաքագետի անվան տակ ներկայացող Մենուան հեղինակային հաղորդում էր վարում՝ գումարի դիմաց ապահովելով հյուրերի PR-ը: Մենուայի հեռուստատեսային կարիերան տևեց մինչև այն պահը, երբ TV-ի տնօրինությունը տեղեկացավ նրա մութ գործարքների մասին ու դուրս շպրտեց եթերից:
Բայց «ճարպիկ» Մենուան երկար անգործ չմնաց: Նա հիմնադրեց, իբր, լրատվական slaq.am կայքը, որը բացելիս առաջինը բանը, որ տեսնում է ընթերցողը՝ անթիվ ու անհամար գովազդային վահանակներն են` պիցցայանոցից մինչև բռենդային հագուստի խանութ, թթվասերից մինչև «Հայոց արծիվներ»: Մենուայի կայքում 30-ից ավելի գովազդային վահանակ կա:
Ւսկ ինչպե՞ս է նրան հաջողվել ձեռք բերել դրանք: Մեխանիզմը պարզ է՝ սկզբում հրապարակվում է այս կամ այն գործչի մասին վարկաբեկող նյութ, ով ներկայանում ու «մուծվում» է, դուրս գալով նրա «սև ցուցակից»:
Մենուայի սկզբունքները.
Մենուայի միակ սկզբունքը սկզբունքներ չունենալն է: Կլորիկ գումարի դիմաց Մենուայի համար օլիգարխը վայրկյանների ընթացքում դառնում է բարերար, կաշառակեր պաշտոնյան՝ օրինակելի չինովնիկ, իսկ խաբեբա բիզնեսմենը՝ օրինապահ գործարար:
Մենուա Հարությունյանին հաջողվել է իր շուրջ համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են վճարել նրա «կիսապոռնո» կայքում իրենց անունները չտեսնելու համար, բայց, ի դժբախտություն նրա, այդպիսի մարդկանց թիվը չի գերազանցում երեք տասնյակը:
Ֆինանսական նոր աղբյուրներ գտնելու համար Մենուան ընկերացել է «Պուտին» տխրահռչակ ակումբների հեղինակ, ֆինանսական ավանտյուրաների մասնագետ Անդրանիկ Նիկողոսյանին հետ, իսկ վերջինս՝ հայաստանյան շրջանակների կողմից ընդունված չլինելով, որոշել է օգտվել Մենուայի «կապերից» ու ծառայություններից, որոնք, բնականաբար, փող արժեն:
Ինչպե՞ս են Մենուա Հարությունյանն ու Անդրանիկ Նիկողոսյանը փոշիացնում Կրեմլից եկող միլիոնները
Արդեն առիթ ունեցել ենք գրելու Անդրանիկ Նիկողոսյանի մեքենայությունների ու գործող պաշտոնական կառույցների անուններով ՀԿ-ներ ու կայքեր բացելու մասին: Քանի որ Նիկողոսյանին իր PR-ի համար բավարար չեն միայն սեփական կայքերը, իսկ ոչ մի լուրջ կայք որևէ պայմանով չի համաձայնվել համագործակցել նրա հետ, նրան օգնության է հասել Մենուան: Նրանք միասին հրատարակում են «Եվրասիա դե ֆակտո» ամսագիրը, որի անվան տակ տարեկան միլիոնավոր դոլարներ են յուրացնում:
Նիկողոսյանը Մենուային ամսական կլորիկ գումար է հատկացնում, իսկ վերջինս էլ Նիկողոսյանի մասին դրական նյութեր գրում, որպեսզի նա դրանք դնի Կրեմլ ուղարկվող ու իր փոշիացրած գումարները հիմնավորող հաշվետվություններում: Մի քանի ամիս առաջ էլ Մենուան այնքան էր ոգևորվել ստացած գումարի չափով, որ նրա կայքը Նիկողոսյանին նույնիսկ փոխվարչապետի պաշտոնը «վստահեց» ու քեսաբահայերին օգնող մեծն բարերար հռչակեց: Ինչպես պարզվեց և մեկը, և մյուսը պարզունակ սուտ էին:
Միասին աշխատած գումարներով Անդրանիկ Նիկողոսյանն ու Մենուա Հարությունյանը տարվա մեջ մի քանի անգամ հանգստանում են աշխարհի լավագույն հանգստավայրերում՝ օգտվելով արքայական հաճույքներից:
Միասին աշխատած գումարներով Անդրանիկ Նիկողոսյանն ու Մենուա Հարությունյանը տարվա մեջ մի քանի անգամ հանգստանում են աշխարհի լավագույն հանգստավայրերում՝ օգտվելով արքայական հաճույքներից:
Հայաստանում ներդրումներ անելու համար ոչ մի անգամ տեղ չեն հասնում, քանի որ անդրանիկնիկողոսյաններին
ու մենուահարությունյաններին սեփական շահից բացի, այլ բան չի հետարքրքում:
Ի դեպ, նախորդ տարի Մենուա Հարությունյանը մոտ 100 հազար դոլար արժողությամբ BMW մակնիշի մեքենա և մի քանի միլիոնանոց բնակարան է գնել Ամիրյան փողոցում, որի գումարի մեծ մասը, ասում են, Անդրանիկ Նիկողոսյանի հետ արած մութ գործարքների արդյունքում է գրպանել:
Շարունակելի…



Комментариев нет:
Отправить комментарий