2010 թվականի օգոստոսին Գյումրիում մեծ հանդիսավորությամբ բացվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրը:
«Պատվո բլուր» ծրագրի կազմակերպման ու իրականացման համար հիմնվել էր ՌԴ-ից ֆինանսավորվող «Պատվո գործ հայ-ռուսական բարեգործական հասարակական կազմակերպությունը», որը ղեկավարում է տխրահռչակ Անդրանիկ Նիկողոյանը:
Բացման արարողությունից մի քանի ամիս առաջ.
«Պատվո գործ հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը» նախագծային և հետազոտական աշխատանքների
իրականացման համար պայմանագիր է կնքում «Յաշա Խաչյան» ՍՊԸ հետ: Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվել է կատարել Գյումրիում` «Պատվո բլուր» զինվորական հուշահամալիրի նախագծային աշխատանքները:
Պայմանագրով նախատեսված աշխատանքների արժեքը կազմել է 12 մլն. 120 հազար դրամ:
Պայմանագրով նախատեսված աշխատանքների արժեքը կազմել է 12 մլն. 120 հազար դրամ:
Անդրանիկ Նիկողոսյանի գլխավորած հասարակական կազմակերպությունը աշխատանքի դիմաց պարտավորվել է վճարել փուլերով` առաջին փուլի համար 9 մլն. 600 հազար դրամ, իսկ երկրորդ փուլի համար՝ 2 մլն. 520 հազար դրամ:
Հավատրիմ մնալով իր սկզբունքներին՝
այս անգամ ևս Անդրանիկ Նիկողոսյանը յուրացրել է ռուսական միլիոններն ու քցել հայ գործարարներին: Այս դեպքում Նիկողոսյանի օգուտը կազմել է ավելի քան 4 մլն. 600 հազար դրամ:
Մեխանիզմը հետևյալն է. Նիկողոսյանը նախագծող ընկերությանը մաս առ մաս փոխանցել է միայն գումարի առաջին հատվածը, երկրորդը խոստանալով վճարել աշխատանքների ավարտին: Միչդեռ պատրաստի նախագիծը ստանալուց հետո, վերջինս անհետացել է՝ քցելով նախագծող ընկերության ողջ անձնակազմին և թողնելով նրանց առանց աշխատավարձի:
Մեխանիզմը հետևյալն է. Նիկողոսյանը նախագծող ընկերությանը մաս առ մաս փոխանցել է միայն գումարի առաջին հատվածը, երկրորդը խոստանալով վճարել աշխատանքների ավարտին: Միչդեռ պատրաստի նախագիծը ստանալուց հետո, վերջինս անհետացել է՝ քցելով նախագծող ընկերության ողջ անձնակազմին և թողնելով նրանց առանց աշխատավարձի:
Տուժողի դերում միայն «Յաշա Խաչյան»
ՍՊԸ-ն չէ: Անդրանիկ Նիկողոսյանի մեքենայություններից տուժել է նաև մեկ այլ նախագծող՝ «ԱՌԴ գլոբալ» ՍՊԸ, կրելով 1 մլն. 548 հազ. 540 դրամի վնաս:
Բացման արարողությունից մի քանի ամիս հետո.
«Յաշա Խաչյան» ՍՊԸ և «ԱՌԴ գլոբալ» ՍՊԸ դիմում են դատարան: Չնայած, դատարանը բավարարել է հայցերը և որոշել բռնագանձել Նիկողոսյանի հասարակական կազմակերպությունից 4 մլն. 600 հազար և 1 մլն. 548 հազ. 540 դրամ, սակայն մինչև հիմա հայցվորները այդ գումարը չեն ստացել:
Ձևանալով սնանկ՝ Անդրանիկ Նիկողոսյանը չի վճարել մարդկանց նրանց քրտնաջան աշխատանքի դիմաց՝ հացից զրկելով տասնյակ ընտանիքների:
Ի դեպ
«Պատվո Բլուր» ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար (կարդալ. նախագծողներին քցելու, դատական գործերի հերոս դառնալու համար) Անդրանիկ Նիկողոսյանը Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգևատրվել է «Իշխան Դանիիլ Մոսկվացու III աստիճանի» շքանշանով:
Եվ իհարկե, առանց խղճի խայթի ու ամոթի վերցրել է այդ պարգևն ու պարծեցել դրանով:
Շարունակելի…


Комментариев нет:
Отправить комментарий