Հետխորհրդային շրջանում շատերը խաղալիք հեռախոս էին պահում գրպանում կամ ասենք՝ Մոսկվայում ունեցած բիզնեսի մասին պատմություններ հորինում՝ շրջապատողների մոտ իրենց գոյությանը կարևորություն հաղորդելու ու իրենց ոչնչով աչքի չընկող անձը արժևորելու համար: Ժամանակները փոխվել են. այսօր հեռախոս կա յուրաքանչյուրի գրպանում…
Այս բոլոր մարդկանց միավորում է միևնույն հոգեբանական խնդիրը, այն է՝ իրական և իդեալական «Ես»-երի անհամապատասխանությունն ու թերարժեքության բարդույթը:
Իրական և իդեալական «Ես»-ի միջև առկա հակասություններ են նկատվում նաև մերօրյա «հերոսներից» մեկի՝ Անդրանիկ Նիկողոսյանի մոտ: Թերևս, այդ պատճառով է նա արտասահմանյան հեղինակավոր կառույցների անուններով ու տարբերանշաններով հասարակական կազմակերպություններ հիմնադրում ու իրեն էլ նախագահ կամ տնօրեն կարգում՝ շփոթության մեջ գցելով մարդկանց:
Անդրանիկ Նիկողոսյանին շատերը ռուսական լրտես են անվանում, մինչդեռ վերջինի իրական նպատակը Կրեմլից դուրս գրվող փողերը փոշիացնելու համար համապատասխան հարթակներ ստեղծելն ու սեփական շահն առաջ տանելն է:
Անդրանիկ Նիկողոսյանին շատերը ռուսական լրտես են անվանում, մինչդեռ վերջինի իրական նպատակը Կրեմլից դուրս գրվող փողերը փոշիացնելու համար համապատասխան հարթակներ ստեղծելն ու սեփական շահն առաջ տանելն է:
Հայաստանում գործող մի շարք հնչեղ անուններով, բայց բովանդակային առումով որևէ արժեք չներկայացնող կազմակերպություններից մի քանիսը պատկանում են հենց Նիկողոսյանին:
Օրինակ՝ «ԱՊՀ երկրների երիտասարդների միություն» անունը կրող հասարակական կազմակերպության ղեկավարը` խաբեությունների վարպետ, բազմաթիվ չգործող, բայց ֆինանսական աջակցություն ստացող նախագծերի հեղինակ Անդրանիկ Նիկողոսյանն է, ով ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է ստանում Կրեմլից, իբր, հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու նպատակով ծրագրեր իրականացնելու համար: Իսկ թիթեռի կյանք ունեցող այդ ծրագրերը, որպես կանոն, հակառակ ռեակցիա են առաջացնում (Կիսելյովի այցին հաջորդած հանրային բողոքը վկա):
Օրինակ՝ «ԱՊՀ երկրների երիտասարդների միություն» անունը կրող հասարակական կազմակերպության ղեկավարը` խաբեությունների վարպետ, բազմաթիվ չգործող, բայց ֆինանսական աջակցություն ստացող նախագծերի հեղինակ Անդրանիկ Նիկողոսյանն է, ով ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է ստանում Կրեմլից, իբր, հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու նպատակով ծրագրեր իրականացնելու համար: Իսկ թիթեռի կյանք ունեցող այդ ծրագրերը, որպես կանոն, հակառակ ռեակցիա են առաջացնում (Կիսելյովի այցին հաջորդած հանրային բողոքը վկա):
Ի՞նչ է անում Անդրանիկ Նիկողոսյանը Կրեմլից ստացած միլիոնների հետ
Չնայած այն հանգամանքին, որ Անդրանիկ Նիկողոսյանի հիմնադրած կառույցների ու հեղինակած ծրագրերի միայն անուններն արդեն իսկ զավեշտալին են, բայց նրան, այնուամենայնիվ, հաջողվում է տարեկան միլիոնավոր դոլարներ ստանալ Կրեմլից: Մեզ առանձնապես չի հուզում, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում Կրեմլի փողերը, մեզ համար կարևորն այն է, որ Հայաստանը ոմանց համար դարձել է օֆշորային գոտի ու «փող լվալու» հարթակ:
Վերադառնանք «ԱՊՀ երկրների երիտասարդների միություն» ՀԿ գործունեությանը:
Եվ այսպես,
2013 թվականի ամռանը «ԱՊՀ երկրների երիտասարդների միությունը»
«Ռազմավարական զարգացման ինստիտուտ» ԲԲԸ-ի հետ համատեղ «Ապագան պայմանավորված է ներկայով» խորագրով եվրասիական հայրենասիրական ճամբար էր կազմակերպել: Բայց նախքան առաջ անցնելը կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել «Ռազմավարական զարգացման ինստիտուտ» ԲԲԸ-ի անվանման վրա: Առաջին հայացքից թվում է, թե սա վերլուծական կենտրոն է, մինչդեռ կոմերցիոն նպատակներ հետապնդող շինանրարական կազմակերպություն է: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն ԱՊՀ երիտասարդներն ու շինարարական կազմակերպությունը:
Նկատենք, որ «Ապագան պայմանավորված է ներկայով» եվրասիական հայրենասիրական ճամբարը ընդհանրապես չի կայացել, միջոցառումը նկարագրող տեքստից ու ժպտացող Անդրանիկ Նիկողոսյանի լուսանկարից բացի որևէ այլ տվյալ չկա ճամբարի մասին:
Բլոգեր Արսեն Լևոնյանը ժամանակին իր բլոգում գրել է՝ ոչ մի ճամբար էլ չի եղել: Անդրանիկ Նիկողոսյանը Գյումրի է
բերել 300-ից 400 երեխաներ՝ ոչ ԱՊՀ երկրներից, իսկ բացման արարողությունից հետո ճամբարում մնացել է ընդամենը 100 երեխա: Նիկողոսյանը նույն օրն անհետացել է՝ «քցելով» «Արմավ» հանգստյան տան սեփականատիրոջը՝ Գարուշ Մինասյանին:
«ԱՊՀ երկների երիտասարդների միություն» ՀԿ-ի հաջորդ հայտարարությունը վերաբերում էր «Ռուսական գրքի» տուն մշակութային կենտրոնների և ռուսաց լեզվի անվճար ուսուցման հաստատություններ հիմնելուն:
«Ռուսական գրքի տունը», որն իրականում գրախանութ է, գործում է Երևանում՝ Մաշտոց 37/22 հասցեում: Թե հիշատակված գրախանութը ինչպես է նպաստում Հայաստանում ռուսական արժեքների տարածմանը միայն Աստված գիտի:
Ինչ վերաբերվում է ռուսաց լեզվի անվճար ուսուցման հաստատություններին, ապա հասարակական կազմակերպության կայքում գրված է, որ «շնորհիվ ԱՊՀ երկրների երիտասարդների միությանը, ՀՀ տարածքում գործում են ռուսաց լեզվի անվճար ուսուցման շուրջ 100 կենտրոններ, ուր հաճախում է մոտ 1500 մարդ»:
Ենթադրենք նման կենտրոններ իրոք գոյություն ունեն: Բայց այստեղ հակասություն է առաջանում. «Россия
сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ հրապարակայնորեն դժգոհություն հայտնեց մեր երկրում ռուսաց լեզվի իմացության մակարդակից:
Փաստացի,
այս կերպ Կիսելյովը անուղղակի հարված հասցրեց Անդրանիկ Նիկողոսյանին՝ ակնարկելով,
որ նրա այս նախաձեռնությունը ևս տապալվել է:
Բլոգեր Արսեն Լևոնյանը ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններին անդրադառնալով գրել է, որ ներկայացվող 100 կենտրոններից, ընդամենը 57-ի մասին է հաջողվել ինֆորմացիա հայթայթել: Կենտրոններից 15-ում իրոք անցկացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, սակայն ոչ թե Նիկողոսյանի, այլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջոցներով:
Արդյունքում ստացվում է, որ միջազգային հեղինակավոր կառույցների անուններով հասարակական կազմակերպություններ հիմնադրելով՝ Անդրանիկ Նիկողոսյանը շփոթության մեջ է գցում մարդկանց՝ արժանանալով նրանց վստահությանը: Մինչդեռ ընդամենը փող է «լվանում»՝ խաբելով և իրեն ֆինանսավորողներին, և թիրախային խմբին, ովքեր պետք է օգտվեին այդ միջոցներից, որոնք գնում են Նիկողոսյանի գրպանը:
Անդրանիկ Նիկողոսյանը հիմնադրել է
մի կառույց, որի անունն ու գործունեության շրջանակը բացարձակ կապ չունեն իրար հետ: Միամիտ մարդուն կարող է
թվալ, որ «ԱՊՀ երկրների միություն» անունը կրող կազմակերպությունը ԱՊՀ պաշտոնական մարմին է: Իսկ իրականում նա ընդօրինակել է
ԱՊՀ գործադիր կոմիտեի տարբերանշանը և
աննշան փոփոխությունների ենթարկելով՝ օգտագործում է
այն որպես իր ՀԿ-ի լոգո:
Այս խառը պատմության մեջ հստակություն մտցնելու համար ասենք, որ «ԱՊՀ երկրների երիտասարդների միություն»-ը ընդամենը Մոսկվայում գրանցված հասարակական կազմակերպություն է: Ձեզ ենք ներկայացնում երիտասարության հարցերով զբաղվող ԱՊՀ պաշտոնական կառույցի ՝«ԱՊՀ երկների երիտասարդության հարցերով խորհրդի» պաշտոնական լիազորությունները հավաստող փաստաթուղթը:




Комментариев нет:
Отправить комментарий