SHAMSHYAN.com-ը հունիսի 19-ին տեղեկատվություն էր տարածել, որ Երևանում «Պուտին» ակումբների նախագահը կեղծել էր իր Mercedes-ի համարանիշը, այն դարձնելով դիվանագիտական:
SHAMSHYAN.com-ը լրագրողական հետաքննություն անցկացնելով պարզեց, որ «Ռուսական գրքի տուն» ցանցի մեծն հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը, հաճախակի է ինքնաշեն համարանիշներ տեղադրել իրեն սպասարկող ավտոմեքենաների վրա, սակայն ամեն անգամ ջրից չոր է դուրս եկել ու երբ ճանապարհային ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել ու համարաթափ են արել Ա. Նիկողոսյանին ու նրա վարորդին, համարանիշները դրված են եղել Mercedes-ի վրա, ու հիմա նրա շրջապատում թևավոր խոսք է դարձել հայտնի բանաստեղծության տեքստով՝
Անդրանիկը համար չունի,
Հանդ է գնում անհամար,
Ու հյուրեր է տանում բերում,
Կեղծված կարմիր համարով,
Ու երբ գային բռնեց տարավ,
Նա երևի թե հասկացավ,
Որ ծեր պապը ամեն անգամ
Չի կարնալու փլավ ուտել:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է լուսանկարներ, թե ինչ համարանիշի և ինչ մակնիշի ավտոմեքենաներով է հանրապետության փողոցներում ճեմել իրեն անպարտելի համարող Ա. Նիկողոսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ՃՈ հատուկ տարածք էր տեղափոխվել Mercedes մակնիշի 04 T 002 AM համարանիշի ավտոմեքենան:
Պարզվել էր, որ նշված ավտոմեքենայի վրայի համարանիշը եղել էր կեղծված, ինչի համար օրինախախտ վարորդը տուգանվել է խոշոր չափի գումարով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել էր Արարատի մարզի Մխչան գյուղի բնակիչ Էդիկ Մարտիրոսյանը, և երբ ավտոմեքենան տեղափոխվել էր ՃՈ հատուկ պահպանվող տարածք, մեքենայի մեջ էր եղել «ԱՊՀ երկրների երիտասարդական միության» նախագահ, մի քանի քիչ հայտնի լրատվամիջոցների սեփականատեր, «Ռուսական գրքի տուն» ցանցի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը:
Կան տեղեկություններ, որ առանց նրա գիտության վարորդը չէր համարձակվի Mercedes-ի վրայից հանել օրինական՝ 001 PO 10 համարանիշը և փոխարենը տեղադրել կեղծ համարանիշներ, ինչի համար էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14 կետով (առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը) վարչական պատասխանատվության էր ենթարկվել:




Комментариев нет:
Отправить комментарий