понедельник, 23 июня 2014 г.

Անդրանիկ Նիկողոսյանի մեքենաների կեղծ համարանիշի առեղծվածը


Բոլորին է հայտնի, որ Հայաստանում կարմիր պետհամարանիշ հատկացվում է միայն դիվանագիտական կառույցներին կամ հավասար լիազորություններ ունեցող կազմակերպություններին (դրանք կարող են լինել D և T):


Թանկարժեք մեքենաներըորոնք պատկերված են լուսանկարում, պատկանում են Հայաստանում տխրահռչակ «Պուտին ակումբների» տապալված ծրագրի կնքահայր Անդրանիկ Նիկողոսյանին:

Նիկողոսյանը Հայաստանում որևէ առնչություն չունի դիվանագիտական գործունեության հետ: Առավելագույնը, որ նա կարղանում է՝ ռուսական շահերը, իբր, սպասարկելու համար Կրեմլից ահռելի գումարներ դուրս գրելն ու դրանք փոշիացնելն է

Եվ հարց է առաջանում, որտեղի՞ց նրան դիվանագիտական համարանիշ:

Դժվար չէ կռահել,թե ինչ միջոցներով է որևէ պաշտոն չզբաղեցնող ու բիզնես ոլորտում աչքի չընկնող անձնավորությունը ձեռք բերել նման թանկարժեք մեքենաներ, որոնք, ի դեպ, նրա մեծ հավաքածուի ընդամենը մի մասն են

Անդրանիկ Նիկողոսյանը ոչ միայն կեղծել է դիվանագիտական պետհամարանիշներ, այլև հերթականությամբ այն տեղադրում է իր մեքենաների վրա: Այս կերպ վերջինս, հավանաբար, փորձում է կոմպենսացնել սեփական անձի կարևորության վերաբերյալ իր և հանրության մոտ առկա տեսակետների չհամընկման արդյունքում առաջացած թերաժեքության բարդույթը

Ժամանակին մի շատ հայտնի սովետական առաջնորդ նույն տրամաբանությամբ շատ էր սիրում ինքն իրեն պարգևատրել:


Գուցե, Նիկողոսյանը կարծում էր, որ կարմիր համարանիշները նրան կփրկե՞ն Հայաստանում օրենքի հետ գործ ունենալուց: Անկասկած, նման առիթներ դեռ շատ են լինելու:



Այլ մեքենայությունների նման Անդրանիկ Նիկողոսյանը երևի կարողանար սա էլ մարսելեթե չլիներ Գագիկ Շամշյանի հրապարակումը:




Комментариев нет:

Отправить комментарий