понедельник, 30 июня 2014 г.

Անդրանիկ Նիկողոսյանը քցել է «Պատվո բլուր» հուշահամալիրը նախագծողներին և պարգև կորզել պատրիարք Կիրիլից


2010 թվականի օգոստոսին Գյումրիում  մեծ հանդիսավորությամբ բացվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրը:
«
Պատվո բլուր» ծրագրի կազմակերպման ու իրականացման համար հիմնվել էր ՌԴ-ից ֆինանսավորվող «Պատվո գործ հայ-ռուսական բարեգործական հասարակական կազմակերպությունը»որը ղեկավարում է տխրահռչակ Անդրանիկ Նիկողոյանը

Բացման արարողությունից մի քանի ամիս առաջ.

«Պատվո գործ հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը» նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացման համար  պայմանագիր է կնքում «Յաշա Խաչյան» ՍՊԸ  հետԸստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվել է կատարել Գյումրիում` «Պատվո բլուր» զինվորական հուշահամալիրի նախագծային աշխատանքները:
Պայմանագրով
նախատեսված աշխատանքների արժեքը կազմել է 12 մլն. 120 հազար դրամ:

Անդրանիկ Նիկողոսյանի գլխավորած հասարակական կազմակերպությունը աշխատանքի դիմաց պարտավորվել է վճարել փուլերով` առաջին փուլի համար 9 մլն. 600 հազար դրամ, իսկ  երկրորդ փուլի համար՝ 2 մլն. 520 հազար դրամ:

Հավատրիմ մնալով իր սկզբունքներին՝ այս անգամ  ևս Անդրանիկ Նիկողոսյանը յուրացրել է ռուսական միլիոններն ու քցել հայ գործարարներին: Այս դեպքում Նիկողոսյանի օգուտը կազմել է ավելի քան 4 մլն. 600 հազար դրամ:
Մեխանիզմը հետևյալն է. Նիկողոսյանը նախագծող ընկերությանը մաս առ մաս փոխանցել է միայն գումարի առաջին հատվածը, երկրորդը խոստանալով վճարել աշխատանքների ավարտին: Միչդեռ  պատրաստի նախագիծը ստանալուց հետո, վերջինս անհետացել է՝ քցելով նախագծող ընկերության ողջ անձնակազմին և թողնելով նրանց առանց աշխատավարձի: 

Տուժողի դերում միայն «Յաշա Խաչյան» ՍՊԸ-ն չէ: Անդրանիկ Նիկողոսյանի մեքենայություններից տուժել է նաև մեկ այլ նախագծող՝ «ԱՌԴ գլոբալ» ՍՊԸ, կրելով 1 մլն. 548 հազ. 540 դրամի վնաս:


Բացման արարողությունից մի քանի ամիս հետո.

«Յաշա Խաչյան» ՍՊԸ և «ԱՌԴ գլոբալ» ՍՊԸ դիմում են դատարան: Չնայած, դատարանը բավարարել է հայցերը և որոշել բռնագանձել Նիկողոսյանի հասարակական կազմակերպությունից 4 մլն. 600 հազար և 1 մլն. 548 հազ. 540 դրամ, սակայն մինչև հիմա հայցվորները այդ գումարը չեն ստացել

Ձևանալով սնանկ՝ Անդրանիկ Նիկողոսյանը չի վճարել մարդկանց նրանց քրտնաջան աշխատանքի դիմաց՝ հացից զրկելով տասնյակ ընտանիքների:

Ի դեպ

«Պատվո Բլուր» ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար (կարդալ. նախագծողներին քցելու, դատական գործերի հերոս դառնալու համար) Անդրանիկ Նիկողոսյանը Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգևատրվել է «Իշխան Դանիիլ Մոսկվացու III աստիճանի» շքանշանով: 

Եվ իհարկե, առանց խղճի խայթի ու ամոթի վերցրել է այդ պարգևն ու պարծեցել դրանով:


Շարունակելի…

четверг, 26 июня 2014 г.

Անդրանիկ Նիկողոսյան-Մենուա Հարությունյան զույգի մութ գործարքներն ու փոշիացրած միլիոնները (լուսանկարներ)

Մենուա Հարությունյան. Կանացի սանրվածքով այս երիտասարդը առաջին անգամ հանրությանը հայտնի դարձավ հեռուստաեթերից: Մանկավարժական ինստիտուտն ավարտած, բայց քաղաքական վերլուծաբանի ու քաղաքագետի անվան տակ ներկայացող Մենուան հեղինակային հաղորդում էր վարում՝ գումարի դիմաց ապահովելով հյուրերի PR-ը: Մենուայի հեռուստատեսային կարիերան տևեց մինչև այն պահը, երբ TV-ի տնօրինությունը տեղեկացավ նրա մութ գործարքների մասին ու դուրս շպրտեց եթերից:



Բայց «ճարպիկ»  Մենուան երկար անգործ չմնաց: Նա հիմնադրեց, իբր, լրատվական slaq.am կայքը, որը բացելիս առաջինը բանը, որ տեսնում է ընթերցողը՝ անթիվ ու անհամար գովազդային վահանակներն են` պիցցայանոցից մինչև բռենդային հագուստի խանութ, թթվասերից մինչև «Հայոց արծիվներ»: Մենուայի կայքում 30-ից ավելի գովազդային վահանակ կա

Ւսկ ինչպե՞ս է նրան հաջողվել ձեռք բերել դրանք: Մեխանիզմը պարզ է՝ սկզբում հրապարակվում է այս կամ այն գործչի մասին վարկաբեկող նյութ, ով ներկայանում ու «մուծվում» է, դուրս գալով նրա «սև ցուցակից»:

Մենուայի
սկզբունքները.

Մենուայի
միակ սկզբունքը սկզբունքներ չունենալն է: Կլորիկ գումարի դիմաց Մենուայի  համար օլիգարխը վայրկյանների ընթացքում դառնում է բարերար, կաշառակեր պաշտոնյան՝ օրինակելի չինովնիկ, իսկ խաբեբա բիզնեսմենը՝ օրինապահ գործարար:  

Մենուա
Հարությունյանին հաջողվել է իր շուրջ համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են վճարել նրա «կիսապոռնո» կայքում իրենց անունները չտեսնելու համար, բայց, ի դժբախտություն նրա, այդպիսի մարդկանց թիվը չի գերազանցում երեք տասնյակը:

Ֆինանսական
նոր աղբյուրներ գտնելու համար Մենուան ընկերացել է «Պուտին» տխրահռչակ ակումբների հեղինակ, ֆինանսական ավանտյուրաների մասնագետ Անդրանիկ Նիկողոսյանին հետ, իսկ վերջինս՝  հայաստանյան շրջանակների կողմից ընդունված չլինելով, որոշել է օգտվել Մենուայի «կապերից» ու ծառայություններից, որոնք, բնականաբար, փող արժեն:

Ինչպե
՞ս են Մենուա Հարությունյանն ու Անդրանիկ Նիկողոսյանը փոշիացնում Կրեմլից եկող միլիոնները

Արդեն
առիթ ունեցել ենք գրելու Անդրանիկ Նիկողոսյանի մեքենայությունների ու գործող պաշտոնական կառույցների անուններով ՀԿ-ներ ու կայքեր բացելու մասին: Քանի որ Նիկողոսյանին իր PR-ի համար բավարար չեն միայն սեփական կայքերը, իսկ ոչ մի լուրջ կայք որևէ պայմանով չի համաձայնվել համագործակցել նրա հետ, նրան օգնության է հասել Մենուան: Նրանք միասին հրատարակում են «Եվրասիա դե ֆակտո» ամսագիրը, որի անվան տակ տարեկան միլիոնավոր դոլարներ են յուրացնում:
Նիկողոսյանը Մենուային ամսական կլորիկ գումար է հատկացնում, իսկ վերջինս էլ Նիկողոսյանի մասին դրական նյութեր գրում, որպեսզի նա դրանք դնի Կրեմլ ուղարկվող ու իր փոշիացրած գումարները հիմնավորող հաշվետվություններում: Մի քանի ամիս առաջ էլ Մենուան այնքան էր ոգևորվել ստացած գումարի չափով, որ նրա  կայքը  Նիկողոսյանին նույնիսկ փոխվարչապետի պաշտոնը «վստահեց» ու քեսաբահայերին օգնող մեծն բարերար հռչակեց: Ինչպես պարզվեց և մեկը, և մյուսը պարզունակ  սուտ էին:

Միասին աշխատած գումարներով Անդրանիկ Նիկողոսյանն ու Մենուա Հարությունյանը տարվա մեջ մի քանի անգամ հանգստանում են աշխարհի լավագույն հանգստավայրերում՝ օգտվելով արքայական հաճույքներից
Մինչդեռ այդ գումարները, որոնք դուրս են գրվում

Հայաստանում ներդրումներ անելու համար ոչ մի անգամ տեղ չեն հասնում, քանի որ անդրանիկնիկողոսյաններին ու մենուահարությունյաններին սեփական շահից բացի,  այլ բան չի հետարքրքում:
Ի դեպ, նախորդ տարի Մենուա Հարությունյանը մոտ 100 հազար դոլար արժողությամբ BMW մակնիշի մեքենա և մի քանի միլիոնանոց բնակարան է գնել Ամիրյան փողոցում, որի գումարի մեծ մասը, ասում են, Անդրանիկ Նիկողոսյանի հետ արած մութ գործարքների արդյունքում է գրպանել:

Շարունակելի





среда, 25 июня 2014 г.

Պարզվում է, Անդրանիկ Նիկողոսյանը հակում ունի կեղծ համարներով ավտոմեքենաներով ճեմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը հունիսի 19-ին տեղեկատվություն էր տարածել, որ Երևանում «Պուտին» ակումբների նախագահը կեղծել էր իր Mercedes-ի համարանիշը, այն դարձնելով դիվանագիտական

SHAMSHYAN.com-ը լրագրողական հետաքննություն անցկացնելով պարզեց, որ «Ռուսական գրքի տուն» ցանցի մեծն հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը, հաճախակի է ինքնաշեն համարանիշներ տեղադրել իրեն սպասարկող ավտոմեքենաների վրա, սակայն ամեն անգամ ջրից չոր է դուրս եկել ու երբ ճանապարհային ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել ու համարաթափ են արել Ա. Նիկողոսյանին ու նրա վարորդին, համարանիշները դրված են եղել Mercedes-ի վրա, ու հիմա նրա շրջապատում թևավոր խոսք է դարձել հայտնի բանաստեղծության տեքստով՝

Անդրանիկը համար չունի,
Հանդ է գնում անհամար,
Ու հյուրեր է տանում բերում,
Կեղծված կարմիր համարով,
Ու երբ գային բռնեց տարավ,
Նա երևի թե հասկացավ,
Որ ծեր պապը ամեն անգամ
Չի կարնալու փլավ ուտել:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է լուսանկարներ, թե ինչ համարանիշի և ինչ մակնիշի ավտոմեքենաներով է հանրապետության փողոցներում ճեմել իրեն անպարտելի համարող Ա. Նիկողոսյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ՃՈ հատուկ տարածք էր տեղափոխվել Mercedes մակնիշի 04 T 002 AM համարանիշի ավտոմեքենան

Պարզվել էր, որ նշված ավտոմեքենայի վրայի համարանիշը եղել էր կեղծված, ինչի համար օրինախախտ վարորդը տուգանվել է խոշոր չափի գումարով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել էր Արարատի մարզի Մխչան գյուղի բնակիչ Էդիկ Մարտիրոսյանը, և երբ ավտոմեքենան տեղափոխվել էր ՃՈ հատուկ պահպանվող տարածք, մեքենայի մեջ էր եղել «ԱՊՀ երկրների երիտասարդական միության» նախագահ, մի քանի քիչ հայտնի լրատվամիջոցների սեփականատեր, «Ռուսական գրքի տուն» ցանցի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը

Կան տեղեկություններ, որ առանց նրա գիտության վարորդը չէր համարձակվի Mercedes-ի վրայից հանել օրինական՝ 001 PO 10 համարանիշը և փոխարենը տեղադրել կեղծ համարանիշներ, ինչի համար էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14 կետով (առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը) վարչական պատասխանատվության էր ենթարկվել: